Ուղիղ եթեր

Օրակարգ․ Սերժ Սարգսյանը Մարտուն Գրիգորյանի լռությամբ առևտուր է անում․ Արգիշտի Կիվիրյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արգիշտի Կիվիրյանի հետ զրուցել ենք վերջին ՏԻՄ ընտրությունների, հետընտրական հնարավոր զարգացումների, Մարտուն Գրիգորյանի լռության պատճառների, 2026-ի խորհրդարանական ընտրությունների, դրանց միջոցով իշխանափոխության հասնելու հնարավորությունների, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արգիշտի Կիվիրյանը համոզմունք հայտնեց, որ Մարտուն Գրիգորյանի լռությամբ Սերժ Սարգսյանը առևտուր է անում․ «Ես ոնց հասկանում եմ Մարտունին խաղի մեջ մտցնելու հիմնական էսպես ասած ֆիգուրը հենց Սերժն էր և դրանով է պայմանավորված, որ ինքը փորձում է հետ չմնալ առևտրից և իր փայը ստանալ։ Հավանաբար իր համար սա կլինի, առևտրի նպատակը, էս վերջին շրջանում՝ վերջին տարիներին, քրեական գործերից պրծնելն է։ Առավել ևս սրանից առաջ իր վրա նոր գործ հարուցվեց, նոր մեղադրանք առաջադրվեց․ ստեղծում ես կոմբինացիա, որպեսզի պրծնես քրեական գործերից, բայց դա ներկայացնում ես որպես ժողովրդի փրկության ինչ-որ սցենար»։

Մեր զրուցակից նաև ընդգծեց, որ Նիկոլի «շնորհիվ» Հայաստանի ճակատագիրն այսօր որոշվում է Բաքվում։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր