Ուղիղ եթեր
Օրակարգ 3 ամիս առաջ - 21:30 11-06-2026

Օրակարգ․ Սերժը Սամվել Կարապետյանին Կարեն Կարապետյանի պես հոյակապ խաղացրեց․ Արգիշտի Կիվիրյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արգիշտի Կիվիրյանի հետ զրուցել ենք Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների, ընդդիմության պարտության պատճաների, հետընտրական հնարավոր զարգացումների, ընդդիմադիր առաջնորդներին կալանավորելու հավանականության, Ռուսաստանի կողմից Նիկոլ Փաշինյանին չշնորհավորելու պատճառների, հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության և դրա հանգուցալուծման հնարավորությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արգիշտի Կիվիրյանը շեշտում է՝ Սերժ Սարգսյանին հաջողվեց Սամվել Կարապետյանին խաղացնել այնպես, ինչպես ժամանակին խաղացրել էր Կարեն Կարապետյանին։

«Սերժ Սարգսյանը Սամվել Կարապետյանին կարողացավ մինչ օրս խաղացնել այնպես, ինչպես ժամանակին խաղացրեց Կարեն Կարապետյանին: Եվ Կարեն Կարապետյանի դառը ճակատագիրը և անկումը Սամվել Կարապետյանի և իր կողմնակիցների համար դաս չեղավ: Այսօրվա դրությամբ այո, մենք եթե տեսնում ենք՝ Սամվել Կարապետյանի թիմը համալրված է այնպիսի մարդկանցով, որոնց հետևում երևում են Սերժի ականջները, և դրանից զատ ինձ համար ակնհայտ է, որ ինքը բոլոր առումներով Սամվել Կարապետյանին այս ողջ այս ընտրական պրոցեսներում կարողացավ հոյակապ խաղացնել:

Իսկ հիմա հարց կտաք, իսկ ինչի՞ է դա պետք Սերժին: Սերժը լուծում է իր խնդիրները, ոնց որ ժամանակին ինքը բերեց, դարձեց վարչապետ, օգտագործեց, հետո դուրս շպրտեց Կարեն Կարապետյանին, նույն ձևով էլ հիմա Սամվել Կարապետյանին վերցրել է իր այսպես կոչված քաղաքական հովանավորչության տակ, շահագործում է նրա և՛ ֆինանսական, և՛ քաղաքական կապիտալը, բայց լուծում է իր հարցերը։

Իսկ իր հարցերը որո՞նք են․ իրեն բացարձակ պետք չի, որ Սամվել Կարապետյանը Հայաստանում լինի իշխանություն, իրեն ընդամենը պետք է՝ այն ֆիգուրները, որոնք կհայտնվեն, դրանց չեզոքացնել, որոնք, գիտեք ոչ միայն կհայտնվեն, որոնք կարող են պոտենցիալ հայտնվել, պետք է չեզոքացնել, դաշտը ամայացնել, որպեսզի իր գերնպատակը, որպեսզի ստիպի Մոսկվային, որ գան, խոսան իր հետ։ 18 թվականից հետո այս մարդու ողջ գիծը դա է և երկրորդը, եթե ինքը իր պատկերացրած պարագայում կարողանում է փոշիացնել, ամայացնել դաշտը, ապա ինքը դրանից հետո կկարողանա իր հովանավորյալին այսպես կոչված փորձի դարձնել իշխանություն»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ այս ծրագրերը, որոնցից տուժում է Հայաստանի քաղաքական դաշտը, հաջողությամբ չեն պսակվելու։

Անդրադառնալով ընդդիմությանը՝ Արգիշտի Կիվիրյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանն այդ առևտրական «տարգաշներին» հերթով կոտրելու է։

Մանրամասները՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր