Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն է Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։
Հաղորդաշարի շրջանակում Մարիամ Ավագյանի հետ զրուցել ենք քաղաքական իրողությունների, արտաքին կառավարման գործոնի, ինչպես նաև նախկին ու ներկա իշխանությունների գործելաոճի մասին։ Բանախոսը պատմում է 2012 թվականի դեպքերի մասին, երբ հայտարարվել էր Հակարի գետի հովիտում Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համար քաղաք կառուցելու նախաձեռնության մասին, որից հետո անմիջապես արձագանքներ են ստացվել Բաղրամյան 26-ից։
«Մեկ էլ զանգ Բաղրամյան 26-ից, նորից Բաղրամյան 26-ից, որ գիտեք՝ Բաքվից զանգ է եղել, մենք ասեցինք, դե փախստականներն են էլի, խոսում են էլի... Այսինքն, մեր իշխանավորները 100 տոկոսանոց արտաքին կառավարման տակ մինչ օրս են։ Հիմա երբ որ լռություն է և նրանց կողմից ես հակադարձում չեմ տեսել, խնդրում եմ դա ժողովրդավարություն մի համարեք։ Պարզապես մեր իշխանավորները միգուցե տանը իրենց խիղճը կրծում է... Այսինքն, ես ենթադրում եմ, որ արտաքին կառավարման տակ գտնվող 30-քանի տարի արդեն անընդմեջ, էն իշխանավորների մոտ, հավանաբար երբեմն-երբեմն խիղճը արթնանում է, գիշերը արթնանում են, ասում են՝ էս ի՞նչ ենք անում»,- նշեց նա։
Բանախոսն ընդգծում է, որ չնայած իշխանությունները փորձում են անտեսել իրենց կողմից տարվող աշխատանքները, իրողությունն այն է, որ Հայաստանը շարունակում է մնալ արտաքին կառավարման ներքո։
Մանրամասները՝ հարցազրույցում։
Միլենա Դանիելյան