Հայկ Մարտիրոսյանը գրում է.
Ձեզանից ոչ մեկը` ներառյալ ձեր սուտի քաղաքագետներից ոչ ոք չնկատեց, որ երկու օր առաջ Լատինամերիկյան Էլ Սալվադոր պետությունը, որ Լատինամերիկայում է`գրավեց Կարիբյան ավազանում գտնվող Հաիթի պետությունը:
Պատերազմ չկար երկու պետությունների միջև անգամ խաղաղության պայմանագրի կարիք չկար:
Երկու հազար սալվադորյան զինվոր օդանավերով և ուղղաթիռներով կտրեցին 2.000 կիլոմետր տարածություն և իջնելով մայրաքաղաք Պորտ օ Պրանս` առանց մի կրակոցի գրավեցին մայրաքաղաքը:
Այսօր արդեն սալվադորյան ուժերը վերահսկում են Հաիթի պետությունն ամբողջությամբ: ՄԱԿ-ը մի թեթև բողոքել է դրա դեմ, բայց Սալվադորն իր գործն արել է և անում է:
Հանուն ճշմարտության անհրաժեշտ է նշել, որ Հաիթիի նոմինալ` ձևական և իրականում ոչ մի իշխանություն չունեցող վարչապետն էլ ամենևին դեմ չէ Սալվադորի զորքերի` իր պետությունում հայտնվելուն: Եթ եիրենք չեն վերահսկում իրավիճակը սեփական երկրում` մեկ այլ պետություն ինչու՞ չպետք է փորձի վերահսկել այն:
Իսկ այս ամենն այն պատճառով, որ սալվադորյան 4 զինվորական փորձագետի առևանգել էր Հաիթիի դոմինանտ բանդաներից մեկը:
Այդ անհաղթ և անպարտելի բանդաներից ամենամեծի միապետ-առաջնորդին էլ այսօր Սալվադորը ձերբակակեց հենց Հաիթիի մայրաքաղաքում:
Իսկ դուք ձեր ժողովրդով, ձեր իշխանությամբ ու կեղծընդդիմությամբ, բոլորով-բոլորով շարունակեք երազել ձեր երազախաբության աղբյուր Խաղաղության պայմանագրի մասին, որի հանուն դուք զիջելու եք ամեն ինչ` ներառյալ ձեր կյանքն ու հայրենիքը ու չեք ստանալու ոչինչ: Որովհետև այսօր Երևանը վերցնելն իրականում ավելի հեշտ է քան Պորտ օ Պրանսը: Եվ ավելի հեշտ է լինելու վերցնելը քան այսօր:
Եվ վերցնելու են:
Անգամ առանց ուղղաթիռների ու օդանավերի:
Ուղղակի ավտոմեքենաներով: Ինչպես որ ասել են:
Ու ձեր ստորագրած իր թանաքն անգամ չարժեցող թղթով իրենց հետույքն են սրբելու: Այն բանից հետո, երբ համապատասխան բան կանեն համապատասխան վայրում:
Նկարում` սալվադորյան թեթև մարտական մեքենաները Հաիթիի մայրաքաղաքում: