Ներքին 29 րոպե առաջ - 23:13 04-11-2026

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Տեղեկություններ են տարածվել, որ Երևանում 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ նշված անչափահասին հյուրասիրել են կոնֆետ, ապա նա սրճեփ սարքից խմել է կաթ, ինչից հետո վատացել է նրա ինքնազգացողությունը։

«ՆԳՆ համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն իրականացնում են ստուգողական միջոցառումներ՝ անչափահասի ինքնազգացողության վատանալու պատճառը պարզելու ուղղությամբ»,– նշել է նա։

Ամենից շատ դիտված