Մամուլ 1 տարի առաջ - 08:35 21-01-2025

Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում են տարածքներ հանձնել Կիրանց-Ոսկեպար հատվածից:

Կիրանցեցի Անդրանիկ Նազարյանը մեզ ասաց, որ խոսքը վերաբերում է «Ոսկեպարի եռանկյունի» կոչվող հատվածին, որն ունի խիստ կարեւոր ռազմավարական նշանակություն, եւ այն Ադրբեջանին հանձնելու դեպքում մի շարք տարածքներ, այդ թվում` գազատարը, ճանապարհը, անցնում են թշնամու վերահսկողության տակ: Տեղի բնակիչները, որոնք անցած տարվա գարնանը` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանակ գերակտիվ էին, այժմ էլ վճռական են տրամադրված, չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել, պատրաստվում են փողոց դուրս գալ եւ պայքարել, սակայն մեզ ասացին, որ կա առաջնորդի խնդիր:

Մարդիկ ցանկանում են ամեն գնով պահել իրենց հողերը, բայց կարծում են, որ պետության ռեպրեսիվ մեքենայի դեմ միայնակ անզոր են, իրենց ուժեղ, խելացի եւ չընկրկող առաջնորդ է հարկավոր:

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
17:58 500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավը․ ինչպես է Ջեֆ Բեզոսը վայելում շքեղ կյանքը Լորեն Սանչեսի հետ
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
18:19 ՔՊ-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը․ Էդգար Ղազարյան
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
17:49 Հոնքերի ներկը մոռացել է հեռացնել․ բրիտանուհու տեսանյութը TikTok-ում հավաքել է 40 միլիոն դիտում
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է