Ներքին 2 տարի առաջ - 13:34 23-08-2024

Հայ ծնվելը պատիվ է, կյանքը՝ պայքար, մեռնելը՝ հաղթանակ. Արցախի թեմի առաջնորդ

«Անկախության հասնելն անմահություն է․ Վեհափառի օրհնանքն եմ փոխանցում Հռչակագրի տարելիցի առթիվ», - այս մասին այսօր կառավարության նիստերի դահլիճում Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձին նվիրված պատգամավորների հավաքի ընթացքում ասաց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Որդիական խոնարհությամբ Ձեզ եմ փոխանցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնանքն ու շնորհավորանքը՝ Անկախության հռչակագրի 34-ամյակի կապակցությամբ։ Եթե մենք մտովի տեղափոխվում ենք 1990 թվականի օգոստոսի 23՝ այս դահլիճ, տեսնում ենք այն լեփ-լեցուն՝ Վազգեն Վեհափառի մասնակցությամբ։ Հուզված էր Հայոց Հայրապետը, երբ տեսնում ենք նրա փայլուն ու ուրախ աչքերը, բայց նաև մտահոգիչ: Անկախությունն ու անկախության հասնելը յուրատեսակ ու պատվաբեր պայքար է, դա անմահություն է։ Հայրապետը գիտեր՝ դա դժվար պայքար է, բայց եռակի անգամ դժվար է այն պահելը։ Պատիվ է բոլոր նրանց համար, ովքեր այդ անկախության ճանապարհին կարողացան փայլուն կերպով այդ ծրագրերն իրականացնել, նաև զոհվեցին հանուն անկախության», - իր խոսքում նշեց Սրբազան Հայրը։

«Հայի համար ամենից վեր անկախ ապրելն է, հայ ծնվելը պատիվ է, կյանքը՝ պայքար, մեռնելը՝ հաղթանակ։ Մեր տղաները պատվով են կատարել այդ 34-ամյա գիծը՝ ինչպես Քրիստոսը Խաչը ուսին բարձրացավ Գողգոթա, վկան նրանք են, ովքեր այսօր այստեղ են, ովքեր ի Տեր հանգչեցին և լույս թողեցին սերունդների համար։

Շնորհավորում ենք բոլորին և 1 րոպե լռությամբ ցանկանում ենք հիշել բոլոր նրանց, ովքեր այս ճանապարհին ի գին մեր հաղթանակի՝ նահատակվեցին», - խոսքը եզրափակեց Վրթանես եպիսկոպոսը։

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
18:19 ՔՊ-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը․ Էդգար Ղազարյան
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
18:13 Թաթա Սիմոնյանի համերգը հետաձգվել է հարգելի պատճառներով
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն