Ներքին 51 րոպե առաջ - 16:59 14-10-2026

Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան

Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել: Այս մասին գրառում է կատարել Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Երևան մարզերից եկող տրանսպորտի մուտքի արգելքի մասին հարցին:

«Երեկ տվածս հարցազրույցը, ավելի ճիշտ՝ դրա բովանդակության հետ կապ չունեցող վերնագիրը, տարակուսանք է առաջացրել որոշ անձանց շրջանում։ Սա թերևս ցցուն օրինակ է, թե ինչ է տեղի ունենում, երբ լրատվական նյութն ընկալվում է բացառապես վերնագրի մակարդակում։

Ինչ վերաբերում է բուն թեմային, ապա երեկ Ռոբերտ Անանյանի հետ հարցազրույցի ընթացքում բավականին երկար խոսել ենք Երևանի երթևեկության խնդիրների և դրանց լուծման տարբերակների մասին։

Մասնավորապես, անդրադարձել եմ այն հանգամանքին, որ Երևանի քաղաքապետարանի ռազմավարական նպատակներից մեկն է ստեղծել հնարավորություն, որպեսզի Երևան ժամանող մեր հայրենակիցները քաղաքի մուտքերի մոտ կառուցված ավտոկայանատեղիներում թողնեն իրենց մեքենաներն ու մայրաքաղաքում տեղաշարժվեն հանրային տրանսպորտով։

Հատուկ ընդգծել եմ, որ խոսքը ոչ թե վաղվանից ներդրվող համակարգի, այլ ռազմավարական նպատակի մասին է, որին պետք է փուլ առ փուլ հասնել։

Ավելին՝ այս թեմայի վերաբերյալ իմ առաջին իսկ միտքն այն էր, որ կա թյուրըմբռնում, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան։ Նման պնդում չեմ արել»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:58 500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավը․ ինչպես է Ջեֆ Բեզոսը վայելում շքեղ կյանքը Լորեն Սանչեսի հետ
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
18:19 ՔՊ-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը․ Էդգար Ղազարյան
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
18:13 Թաթա Սիմոնյանի համերգը հետաձգվել է հարգելի պատճառներով