Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) աշխարհի լավագույն 100 թենիսիստուհիների շարքում։
Վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակում 24-ամյա մարզուհին բարելավել է իր դիրքը 20 հորիզոնականով՝ 118-րդից բարձրանալով 98-րդ հորիզոնական։ Հիշեցնենք, որ վերջերս Չարաևան սենսացիոն հաղթանակ էր տարել Աշխարհի առաջին ռակետ Ելենա Ռիբակինայի նկատմամբ։
Չարաևան դարձել է Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը, որին հաջողվել է ընդգրկվել մենախաղի աշխարհի լավագույն 100 թենիսիստուհիների շարքում։