ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում ընթացող Մ-23 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում 82 կգ քաշային Մարտիկ Պետրոսյանը ևս բավարարվեց արծաթե մեդալով։ Եզրափակչում հայ ըմբիշը 1-2 հաշվով զիջեց իրանցի Աբոլֆազի Էսմաիլ Մոհմեդիին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ արծաթե մեդալ էր նվաճել 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը։