Արտաքին 1 տարի առաջ - 20:30 11-01-2025

Ամերիկյան կատակերգություն. Թրամփը տրանսգենդերներին մեղադրում է հրդեհը չմարելու մեջ

Կալիֆորնիայում բռնկված հրդեհների շուրջ քաղաքական բանավեճերը բազմազան են և ընդգրկում են մի շարք մեղադրանքներ ու խոսույթներ։ Թեման այնքան է բորբոքվել, որ նույնիսկ խոսք է գնում ջրային ռեսուրսների կառավարման և ձկնատեսակների պաշտպանության մասին։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին՝ պնդելով, որ նահանգը չի իրականացնում բավարար ջրառ հրդեհների դեմ պայքարի համար՝ ձկնատեսակների պահպանության նպատակով սահմանափակումների պատճառով։ Թրամփի կարծիքով՝ այս քաղաքականությունը խոչընդոտում է հրդեհների արդյունավետ մարումը։

Newsweek-ը հաղորդել է, որ Կալիֆորնիայի հրդեհային անվտանգության ծրագիրը ամիսներ առաջ զրկվել է 101 միլիոն դոլարից։ Այս կրճատումը առաջացրել է մտահոգություններ հրդեհների կանխարգելման և մարելու կարողությունների վերաբերյալ։ Որոշ շրջանակներում քննարկվում է, որ հրշեջ ծառայություններում տրանսգենդեր անձանց թվի ավելացումը կարող է ազդել հրդեհների դեմ պայքարի արդյունավետության վրա։ Այս պնդումները, սակայն, ավելի շատ հասարարակ կարծիքի մաս են և չունեն գիտական հաստատում։

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում հունվարի 7-ից մոլեգնող հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում