Արտաքին 56 րոպե առաջ - 22:28 28-10-2026

«Զվարթնոցում» իրավապահները մոտեցել են «Լուդինգ» ընկերության համահիմնադիր Արթուր Վարժապետյանին և տարել ոստիկանական բաժանմունք. 24News

24News-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները մոտեցել են ռուսաստանյան «Լուդինգ» ընկերության համահիմնադիր Արթուր Վարժապետյանին և նրան տարել տեղի ոստիկանության բաժանմունք:

Արդյո՞ք Վարժապետյանը ձերբակալված է, թե ունի այլ կարգավիճակ, այս պահին հայտնի չէ:
«Լուդինգ» ընկերությունը համարվում է ալկոհոլի ներկրման ոլորտում Ռուսաստանի խոշորագույն ընկերությունը, նրա հիմնադիրները մեկ անգամ չէ, որ Forbes-ի ցանկում են հայտնվել:

Լրատվամիջոցի տեղեկություններով` Վարժապետյանը Երևան է եկել մոր հուղարկավորությանը մասնակցելու համար:

ՆԳՆ–ից հայտնեցին, որ նա ստուգողական գործողությունների շրջանակում հրավիրվել է ոստիկանություն, ապա ազատ է արձակվել: