Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 11:26 28-10-2023

Ադրբեջանն օկուպացված Ստեփանակերտում քաղաքային ոստիկանական բաժանմունք է ստեղծել

Ադրբեջանի կառավարությունը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, որը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ, քաղաքային ոստիկանական բաժանմունք է ստեղծել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովը։

Ադրբեջանցի պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ Ստեփանակերտից բացի, պարետ է նշանակվել նաև Իվանյանը, ով այլ մանրամասներ չի հայտնել։

Նշենք, որ Ստեփանակերտում Ադրբեջանի կառավարությունը պարետ է նշանակել Արցախի լիակատար հայաթափումից երկու շաբաթ անց։

Բաքվից Արցախի մայրաքաղաք գործուղված առաջին ադրբեջանցի գործիչը ուժային բլոկի ներկայացուցիչ, ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովն է․ նա այդուհետև Ստեփանակերտի պարետն է։ Բնակչությունից զրկված քաղաքում Սաֆարովի աշխատանքային լիազորությունների շրջանակը Բաքուն չի բացահայտել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա