Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:23 31-01-2025

Թրամփը մեղադրում է, վիզա չեն ստանա, ցույց Բեռլինում, անգլիացին՝ կարգալույծ․ Միջազգային մամուլ

1) Reuters-ը գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որի համաձայն՝ ուսանողները, ովքեր աջակցում են Պաղեստինին և մասնակցում պաղեստինամետ ցույցերին, կզրկվեն ուսանողական վիզաներից և կարտաքսվեն։

Նա խոստացել է մոբիլիզացնել բոլոր դաշնային ռեսուրսները՝ համալսարաններում հակասեմիտիզմի դեմ պայքարելու համար:

Իրավապաշտպանները հրամանագիրը համարում են հակասահմանադրական՝ պնդելով, որ այն ոտնահարում է խոսքի ազատությունը։

2) Deutsche Well-ը գրում է. 2025 թվականի մարտի 1-ին Ռուսաստանի ընդդիմությունը Բեռլինում իրականացնելու է «Ռուսաստանն ընդդեմ Պուտինի» խորագրով ցույցը։

Կազմակերպիչների շարքերում են ռուս ընդդիմադիր ակտիվիստներ, այդ թվում՝ Իլյա Յաշինը, որը ռուսական կառավարության հայտնի քննադատ է։

Երթը կսկսվի Պոտսդամեր հրապարակում ժամը 13:00-ին, և մասնակիցները երթով կգնեն դեպի Ռուսաստանի դեսպանատուն։

Նախորդ ակցիան Բեռլիմում տեղի էր ունեցել 2024 թվականի նոյեմբերի 17-ին։

3) BBC-ն գրում է. Անգելա Մերկելը քննադատել է Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին 2025 թվականի հունվարի 29-ին Բունդեսթագում աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությանն աջակցելու համար։

Մերկելը «սխալ» է անվանել Մերցի՝ արմատական քաղաքական ուժերի հետ չաշխատելու սկզբունքային դիրքորոշումից հրաժարումը։

Նա ընդգծել է, որ հանցավորության դեմ պայքարը պետք է հիմնված լինի եվրոպական իրավունքի վրա, այլ ոչ թե ծայրահեղական խմբավորումների հետ քաղաքական դաշինքների։

Մերկելը պնդում է, որ սխալ է դաշինքներ կազմել արմատական կուսակցությունների հետ, նույնիսկ հանուն քաղաքական խնդիրների լուծման։

4) India Today-ը գրում է. Թրամփը Վաշինգտոնում Bombardier CRJ700 ինքնաթիռի վթարի համար մեղավոր է համարել դեմոկրատների քաղաքականությունը։

Նա պնդել է, որ բազմազանության և հավասարության վրա կենտրոնացած լինելու պատճառով պաշտոնների թեկնածուներից պահանջվող չափանիշները մեղմացվել են, ինչը հանգեցրել է մասնագետների աշխատանքի որակի նվազմանը՝ ազդելով թռիչքների անվտանգության վրա։

Թրամփը մեղադրել է Օբամային՝ օդային երթևեկության համար անհրաժեշտ ստանդարտների մեղմացման համար, ինչն էլ հանգեցրել է ողբերգության, ինչպես նաև քննադատել է Բայդենի տրանսպորտի նախարար Փիթ Բուտիջիգին՝ նրան անվանելով աղետի գլխավոր մեղավոր։

5) National Post-ը գրում է. Անգլիկան կաթոլիկ եկեղեցին բրիտանացի քահանա Քելվին Ռոբինսոնին զրկել է քահանայի արտոնագրից՝ Իլոն Մասկի կողմից Թրամփի երդմնակալության ժամանակ կատարված ժեստը ծաղրելու համար։

Ռոբինսոնը պաշտպանել է իրեն՝ պնդելով, որ կատակն ուղղված էր «խելագար լիբերալներին», ովքեր Մասկին մեղադրում էին նացիզմի մեջ, և որ ինքը չի կիսում այդ տեսակետները։

Սակայն նրա արդարացումներն ավելի են սրել բացասական արձագանքները, այդ թվում՝ սպառնալիքների և վիրավորանքների տեսքով։

6) BBC-ն գրում է. Թրամփը հայտարարել է Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար 25% մաքսատուրքեր սահմանելու մասին՝ այդ երկրներին մեղադրելով անօրինական միգրացիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և առևտրային խարդախությունների մեջ։

Ըստ լրատվամիջոցի՝ կախված իրավիճակից՝ տուրքերը կարող են էլի ավելացվել։

Այս ամենին ի պատասխան՝ կանադական դոլարն արդեն սկսել է արժեզրկվել։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան