Արտաքին 1 տարի առաջ - 19:14 17-12-2024

Բաքու է ժամանել թուրք զինվորականների հերթական պատվիրակությունը

Բաքու է ժամանել բարձրաստիճան թուրք զինվորականների հերթական պատվիրակությունը։ Ադրբեջանի մայրաքաղաքում է Թուրքիայի բանակի ցամաքային ուժերի հրամանատարական կազմը՝ այս զորատեսակի հրամանատար Թունջայ Ալթուղի գլխավորությամբ։ Փոխանցում է Azatutyun-ը։

Թուրք զինվորականներն այցելել են ադրբեջանական բանակի կենտրոնական հրամանատարական կետ, հանդիպել են նաև Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի հետ։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք թեմաներ», - հաղորդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ թուրք զինվորականները հանդիպել են նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական, թուրքական բանակի գեներալ Բախտիյար Էրսայի հետ։

«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի բանակում Թուրքիայի Զինված ուժերի մոդելի ներդրման դրական արդյունքների մասին», - տեղեկացնում է ադրբեջանական Պաշտպանության նախարարությունը։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան