Ուղիղ եթեր
Ներքին 46 րոպե առաջ - 10:11 29-10-2026

Համբարձում Մաթևոսյանը կարևորել է գենետիկական ռեսուրսներից ստացվող օգուտների արդար բաշխումը

COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսների հասանելիությանը և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար բաշխմանը նվիրված միջոցառմանը՝ հանդես գալով բացման խոսքով։

Նագոյայի արձանագրությանը Հայաստանի միանալու համատեքստում Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Հնդկաստանի փորձի ուսումնասիրությունն ու համագործակցության ընդլայնումը։

Նախարարը ընդգծել է, որ օգուտների արդար բաշխումը պետք է նպաստի կենսաբազմազանության պահպանությանը, տեղական համայնքների բարեկեցությանը, ինչպես նաև գիտելիքի և տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնմանը։
Որպես COP17-ի նախագահ՝ Համբարձում Մաթևոսյանը շեշտել է համատեղ հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու անհրաժեշտությունը։