Երևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին։
Երկու օր շարունակ COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործընկեր երկրների բնապահպանության ոլորտը ղեկավարող պաշտոնյաների հետ քննարկել է բնության պահպանությանն ուղղված համատեղ գործողություններն ու ստանձնած հանձնառությունները գործնական քայլերի վերածելու ուղիները։
Նախարարը նշել է, որ բանակցությունների եզրափակիչ փուլում վճռորոշ են քաղաքական կամքն ու համատեղ պատասխանատվությունը։
Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ անհրաժեշտ է հասնել այնպիսի համաձայնությունների, որոնք կնպաստեն կենսաբազմազանության պահպանությանը և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 23 թիրախների իրագործմանը։
Նախարարն ընդգծել է, որ բնության պահպանության համար ստանձնած հանձնառությունները պետք է վերածվեն տեսանելի և շոշափելի արդյունքների։