Արտաքին 5 տարի առաջ - 21:50 10-05-2021

Սերգեյ Լավրովը ժամանել Է Բաքու

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել Է Բաքու:

Այսօր երեկոյան Սերգեյ Լավրովը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունները լինելու են հունիսի 15-ին:

Մայիսի 5-6-ը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել է Երևան, որտեղ հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Ինչպես հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, այցի ընթացքում քննարկվելու է Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև նրանց փոխգործակցությունը միջազգային ասպարեզում: Առաջնահերթ ուշադրության կարժանանան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման գործնական ասպեկտները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը