Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:20 09-12-2024

Սիրիայում իշխանափոխությունը ՀՀ-ի դեմ ագրեսիայի ռիսկ է ստեղծում

Սիրիայում իշխանափոխության արդյունքում Ռուսաստանը դուրս մղվեց նաև այս երկրից։ Իսկ Թուրքիայի դիրքերն ուժեղացան։ Այս իրավաիճակն ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա։ Տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, այս փոփոխությունը վտանգավոր հետևանքներ կարո՞ղ է ունենալ Հայաստանի համար։

Ռուսաստանը վերջին տասնամյակներում Սիրիայում եղել է կարևոր դերակատար, հատկապես Բաշար Ասադին աջակցելու հարցում։ Դեկտեմբերի 8-ին աշխարհի աչքի առաջ Ռուսաստանը դուրս մղվեց Սիրիայից։ Սա նշանակում է, որ Մոսկվայի ազդեցությունը Մերձավոր Արևելքում էապես թուլացավ։ Դամասկոսը գրավելուց հետո ապստամբներն առաջին հերթին դուրս են հրավիրել ռուսական ռազմակայանը, տալով 2 օր ժամանակ։ Այս տարածաշրջանում այլևս չկա պետություն, որտեղ Մոսկվան լեգալ ռազմակայան և քաղաքական ազդեցություն ունենա։ Ենթադրելի է, որ այս իշխանափոխությունն էապես կազդի նաև իսրայելա-արաբական դիմակայության վրա։ Եվ Սիրիայի հարևան երկրները կդադարեցնեն սպասարկել ռուսական հետաքրքրություններն, ու պատերազմն այս շրջանում կդադարի։ Այս առումով՝ Սիրիայի իշխանափոխությունը դրական հետևանքներ կունենա տարածաշրջանային խաղաղության առումով։

Սակայն մտահոգիչ է այն, որ Թուրքիան է ուժեղանում տարածաշրջանում։ Բաշար Ասադի ռեժիմը տապալող ուժերը թուրքամետ են։ Դա Թուրքիային նոր հնարավորություն կտա ընդլայնելու ազդեցությունը տարածաշրջանում։ Այս առումով էլ մտահոգիչ է այն, որ Թուրքիան այս հաջողությունից ոգևորված կարող է կրկին ագրեսիվ քաղաքականություն դրսևորել Հարավային Կովկասում մասնավորապես՝ ՀՀ-ի ուղղությամբ։

Նկատենք, որ 2020-ի 44-օրա պատերազմում Հայաստանի պարտության պատճառներից մեկն էլ այն էր, որ պատերազմում ներգրավվել էր Թուրքիան և մեծապես օգնում էր Ադրբեջանին։ Ներկայում Մերձավոր Արևելքում նրա դիրքերի ուժեղացումը կարող են խթանել թուրքական իշխանություններին, և նրանք գուցե փորձեն ռուս-ադրբեջանական ուժերին աջակցել, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» ռազմական ուժով բացելու հարցում։ Հաշվի առնելով միջազգային վերլուծական կենտրոնների կողմից ՀՀ-ի ուղղությամբ հնարավոր ագրեսիայի կանխատեսումը, այս մտահոգությունները ռեալ են։

Սիրիայում Ռուսաստանի ազդեցության նվազումը կարող է վերափոխել ՀՀ ռազմավարական դիրքերը։ Ռուսական զորքերի ներկայությունը ՀՀ-ում և հայ-թուրքական սահմանին ՀՀ-ին նույնպիսի իրավիճակում է դնում, ինչպիսին Բաշար Ասադի Սիրիան էր։ Ինչպես Սիրիան, նույնպես և ՀՀ-ն աշխարհում դիտվում էր որպես ռուսական ազդեցության գոտի։ Եթե ՀՀ իշխանությունը կարողանա դասեր քաղել Սիրիայի իշխանափոխությունից, և ընդհանրապես, տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության վերացման փաստից, ապա պիտի վերանայի հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները։ Մասնավորապես՝ կարող է ակնարկել ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հրավիրման հարցը օրակարգ բերելու մտադրության մասին։

Կարճ ասած՝ Սիրիայում իշխանափոխությունը և Թուրքիայի դիրքերի ուժեղացումը, ՀՀ-ի համար կարող է ստեղծել նոր վտանգներ։ Թուրքական հնարավոր ագրեսիան կանխելու համար ՀՀ-ն այս իրավիճակում պետք է առավել ակտիվացնի դիվանագիտական ջանքերը, ամրապնդի միջազգային կապերը ԱՄՆ-ի, ԵՄ-ի, մասնավորապես՝ Ֆրանսիայի հետ, շարունակի աշխատել պաշտպանունակության և դիմակայունության բարձրացման վրա։ ՀՀ-ն պարտավոր է նաև վերանայել հայ-ռուսական հարաբերությունները, ոչ միայն հայտարարել, թե ՀՀ-ն փաստացի ՀԱՊԿ անդամ չէ, այլև իրապես դուրս գալ այդ ռուսական կառույցից, օր առաջ դուրս հրավիրել ռուսական զորքերը հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններից, տեսանելի քայլեր կատարել անկախության և ժողովրդավարության ուղղությամբ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի