Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 17:30 08-12-2024

Իրանցի դիվանագետները տարհանվել են Դամասկոսում երկրի դեսպանատան վրա հարձակումից առաջ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Դամասկոսում Թեհրանի դեսպանության իրանցի դիվանագետները տարհանվել են տարածքից նախքան անհայտ անձանց հարձակումը, գրում է Mehr-ը։ Փոխանցում է News.am-ը։

Բաղային Tehran Times-ին հայտնել է, որ Իրանի ողջ անձնակազմն ապահով է և լքել է դեսպանատունը նախքան հարձակումը:

Այսօր՝ դեկտեմբերի 8-ի առավոտյան, հայտնի է դարձել Դամասկոսը թուրքամետ ուժերին հանձնելու մասին։ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի իշխանությունը տապալվել է։ Նրա գտնվելու վայրը հայտնի չէ։

«Հայաթ Թահրիր ալ-Շամի» գլխավորած թուրքամետ խմբավորումների կայծակնային հարձակումը սկսվել էր նոյեմբերի վերջին։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին