Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ։
Նա ուղերձում նշել է, որ Ադրբեջանին և Թուրքիային կապում են պատմության փորձությունն անցած իսկական բարեկամության և եղբայրության կապերը։
«2021 թվականին Ձեզ հետ ստորագրված Շուշիի հռչակագրի շնորհիվ մեր երկրների հարաբերությունները հասել են ամենաբարձր մակարդակին՝ դառնալով դաշնակցային հարաբերություններ և ձեռք բերելով որակապես նոր բովանդակություն ու էություն»,-գրել է Ալիևը։