Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 10:51 07-07-2024

Իրանցի լինելը և Իրանի գաղափարին ծառայելը նշանակում է առաջին հերթին լինել հենց իրանցի, այլ ոչ թե պարսիկ

Մեզանում Իրանի մասին ընկալումներում հիմնական սխալներից մեկն այն է, որ Իրանը դիտարկվում է՝ որպես պարսիկների պետություն՝ Պարսկաստան։

Այո՛, Իրանը նաև պարսիկների պետությունն է, բայց ոչ միայն պարսիկների այլ նաև մնացյալ իրանցիների՝ ատրպատականցիների, գիլանցիների, մազանդարանցիների, լուրերի, բախտիարցիների, քրդերի, ղաշղայցիների և այլոց, քանի որ Իրան քաղաքական և քաղաքակրթական հասկացությունը, որը կարելի է կոչել նաև «Իրանի գաղափար» վերէթնիկական է։ Ֆեյսբուքյան էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը․

«Սա դժվար ընկալելի է հատկապես հայերիս համար, քանի որ Հայաստան քաղաքական և քաղաքակրթական հասկացությունը կամ «Հայաստանի գաղափարը» բացառապես հայկական է՝ էթնիկական։

Ըստ այդմ, եթե թեկուզ միայն վերցնենք իրանական պետություններ կերտած արքայատոհմերը, ապա դրանք ունեն տարբեր էթնիկական և ցեղային հիմք՝ մարեր, պարսիկներ, պարթևներ, դեյլամցիներ, թյուրքեր (Ղաջարներ), մազանդարանցիներ և այլք։

Այս առումով, իրանցի լինելը և Իրանի գաղափարին ծառայելը նշանակում է առաջին հերթին լինել հենց իրանցի, այլ ոչ թե պարսիկ, ատրպատականցի, քուրդ, մազանդարանցի կամ մեկ այլ այլ էթնիկական միավորի ներկայացուցիչ։

Շփոթության մեկ այլ աղբյուր է պարսկերենը՝ որպես Իրանի պետական լեզու, սակայն, որքան էլ պարադոքսալ թվա, նոր պարսկերենը՝ որպես քաղաքական և քաղաքակրթական լեզու, իր դիրքերը նվաճել է առանց որևէ պարտադրանքի, բնական ճանապարհով, Արաբական խալիֆայության ստեղծումից հետո, երբ Իրանը նվաճված էր, իսկ իրանական միասնական պետություն նույնիսկ գոյություն չուներ, ինչն այս լեզվի ինչ-որ առումով բացառիկ յուրահատկությունն է։

Այս առոմով պարսկերենն էլ վերէթնիկական լեզու է, այլ ոչ միայն պարսիկների լեզուն, քանի որ այն իրենցն էին համարում, դիցուք, նույնիսկ Հնդկաստանի մահմեդական տիրակալները, որոնք սերում էին մոնղոլաթյուրքական ծագում ունեցող Լենկ Թեմուրից և կայսրություն էին ստեղծում Իրանի ոչ միայն քաղաքական, այլ նաև քաղաքակրթական սահմաններից դուրս»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր