Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 20:54 05-12-2024

Թուրքիայի խորհրդարանում միավորվել է 3 ընդդիմադիր կուսակցություն

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված «DEVA», «Saadet» և «Gelecek» կոչվող ընդդիմադիր կուսակցությունը միավորվել են՝ խորհրդարանում խմբակցություն ստեղծելու նպատակով: Այս երեք կուսակցություններն ընդհանուր թվով ունեն 34 պատգամավորական աթոռ։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Ըստ մամուլի հրապարակումների՝ «Saadet» կուսակցության ղեկավար Մահմութ Արըքանը, «DEVA» կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանը և «Gelecek» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն հանդիպում են ունեցել:Վերջին երկուսը Թուրքիայի նախկին արտգործնախարարներն են եղել։ Եռակողմ հանդիպման ժամանակ որոշվեց, որ ավելի նպատակահարմար կլինի, որ կուսակցությունները միավորվեն «Թիրախային միասնություն» համաձայնագրի շրջանակներում և ներկայացվեն խորհրդարանում «Ժողովրդավարական հարթակ» անվամբ:

Բացի այդ, համաձայնություն է ձեռք բերվել, որ 3 կուսակցությունները կգործեն համատեղ նաև առաջիկա ընտրությունների ընթացքում և կմշակեն ընդհանուր ծրագիր։

Հիշյալ ընդդիմադիր կուսակցությունների համագործակցությունը նպատակ ունի առաջ մղել ավելի ժողովրդավարական և բարեփոխումային օրակարգ Թուրքիայում:

Կուսակցությունների միավորման հիմքում ընկած է Էրդողանի կառավարման քաղաքականությանը հակադրվելու և նոր քաղաքական այլընտրանք ստեղծելու ցանկությունը:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին