Ներքին 4 տարի առաջ - 18:23 23-06-2022

Արցախի խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին

Հունիսի 21-ին ԱՀ Ազգային ժողովում հյուրընկալել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում «Հայաստան » և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն էին, տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ողջունելով հայաստանյան գործընկերներին, շեշտել է, որ Արցախի խորհրդարանի դռները բաց են բոլոր ուժերի առջև։

Խոսելով Արցախի խորհրդարանական գործունեությունից՝ ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Ազգային ժողովում ընդգրկված թե իշխանամետ, թե ընդդիմադիր պատգամավորները միասնական ու միակարծիք են Արցախին առնչվող ցանկացած հարցի շուրջ։

ԱԺ նախագահը Արցախի փրկությունը Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության մեջ է տեսնում, իսկ քաղաքական լուծումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո միայն։

Արթուր Թովմասյանը կարևորել է արցախցու անվտանգության երաշխավորի՝ ռուս խաղաղապահի դերակատարությունը և անդրադարձել բռնի տեղահանվածների բնակարանային ու այլ սոցիալական խնդիրներին։

Իշխան Սաղաթելյանը և պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել, որ Արցախում են ոչ թե հայաստանյան ներքաղաքական հարցերը քննարկելու, այլ Արցախի համար, որոնք, չնայած, փոխկապակցված են։

ՀՀ ընդդիմադիր ուժերը քաջ գիտակցում են, որ Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը անհնար է, հայաթափումը՝ անխուսափելի։

«Մենք պնդում ենք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ ինքնորոշման իրավունքը ելակետ է, որից նահանջ, կամ նշաձողի իջեցում չկա»,- այս հենասյունով են առաջնորդվում ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր թևը ներկայացնող պատգամավորները։

Նրանք վստահ են՝ ուժերի կենտրոնացմամբ , համահայկական մթնոլորտի փոփոխությամբ և եռամիասնությամբ միայն կարող ենք հաջողություններ ունենալ։

ՀՀ պատգամավորները ողջունել են Արցախի խորհրդարանի՝ 2022թ ապրիլի 14-ին ընդունած հայտարարությունը և ԱՀ ԱԺ կողմից ակնկալում են համարժեք արձագանք Արցախը վտանգող ցանկացած գործողության հանդեպ։

Խորհրդարանականները իրենց մտահոգությունն ու դժգոհությունն են արտահայտել միջխորհրդարանական համատեղ նիստի չկայացման առնչությամբ: Անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել հայկական զույգ հանրապետություների օրենսդիր մարմինների փոխգործակցությունը վերականգնելու համար։

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Արցախի անվտանգությանը վերաբերող հարցեր։ Պատգամավորների կողմից բարձրաձայնվել է առաջնային օրակարգի ձևակերպման անհրաժեշտությունը։

Երկուստեք կարևորվել են նման հանդիպումները, որոնք հնարավորություն են ընձեռում քննարկելու միասնական հայրենիքի առջև ծառացած խնդիրներն ու առանցքային հարցերը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur