Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 10:12 02-12-2024

Վրաստանի նախագահը կոչ է արել նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է անում նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել՝ երկրում իրավիճակը կարգավորելու համար։

«Սահմանադրական դատարանը ներկայումս քննարկում է նախագահի և ընդդիմադիր կուսակցությունների հայցերը ընտրությունների ոչ լեգիտիմության վերաբերյալ։ Դատարանը և նրա դատավորներն իրենց ձեռքում ունեն երկրի համար այս խորը ճգնաժամը սահմանադրության շրջանակներում լուծելու բացառիկ հնարավորություն»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով, եթե Սահմանադրական դատարանը որոշի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների ոչ լեգիտիմությունը, դա երկիրը կվերադարձնի հանգիստ ընթացքի, քանի որ սահմանադրորեն հնարավոր կլինի նշանակել նոր ընտրություններ։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը