Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:25 27-11-2024

Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները։

ՌԴ զինուժը Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի վարչական տարածքում, միջպետական ավտոճանապարհի եզրին հավաքովի կոնստուկցիաներով զորանոցի շենք էին սարքել, կողքին էլ հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող երկթևանի, տուֆակերտ խաչքար տեղադրել։ Նման շենք, նույնպես հավաքովի կոնստուկցիաներով, ռուսական զինուժը սարքել էր նաև Բերդ համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղում, խորհրդային ժամանակ այդտեղ գործած փոքր օդանավակայանի տարածքում։ Ոսկեպարից ու Այգեպարից տեղեկացա, որ ռուսները քանդել են այդ գյուղերում կառուցված շենքերը, քանդված կոնստուկցիաները դեռևս տեղերում են գտնվում, պահակների հսկողության ներքո։ Ռուսական զինուժը Ոսկեպարում էր գտնվում 2021թ․ օգոստոսի 2-ից։ Այդպես էլ չհայտնվեց, թե ինչ նպատակով էին կառուցվել այդ շենքերը, ենթադրվում է, որ դրանք ծառայելու էին հայ-ադրբեջանական սահմանազատմանը մասնակցելիք ռուս զինվորականների կեցության համար»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում