Մամուլ 1 տարի առաջ - 08:55 23-11-2024

Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր մեկնաբանություններ, եզրակացություններ, նաև պատճառներ են նշվում մամուլում ու սոցցանցերում: Պաշտոնական «վարկածը» կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունն էր իրավապահ համակարգից ու նրա՝ «համբերության բաժակի լցվելը»: Իշխանական շրջանակներում, սակայն, հանրությանը մատուցված անորոշ պատճառներից տարբերվող փաստարկներ են շրջանառվում: Ըստ այդմ, բացի շոուից ու տաբեր շրջանակների կողմից նշվող այլ պատճառներից, կան նաև այլ գործոններ:

Ի մասնավորի, Փաշինյանի «համբերության բաժակը լցվել» էր ոչ թե այս կամ այն պաշտոնյայի աշխատանքի որակի (դա այս իշխանության պարագայում էական չէ) կամ իսկապես այդ համակարգերում վատ վիճակի (դա նույնիսկ չի էլ քննարկվում) պատճառով, այլ նրա, որ բոլոր ազատված պաշտոնյաների հետ կապված կան լուրջ խնդիրներ, որոնք կարող էին վնասել նույն Նիկոլ Փաշինյանի առանց այդ էլ շրիշակին հավասար վարկանիշին: Մասնավորաբար, կառավարության «կուլիսներում» խոսում են, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ազատման հարցը դեռ ամիսներ առաջ է օրակարգում եղել:

Ըստ մեր աղբյուրի, ՔՊ «վերնախավից» Փաշինյանի սեղանին է դրվել մի թղթապանակ, որում ներկայացված են եղել տեղեկություններ Վահե Ղազարյանի կողմից վերջին տարիներին ձեռք բերված անշարժ գույքի և միջնորդ անձանց միջոցով ծավալած բիզնեսների մասին: Վարչապետին զեկուցվել է, մասնավորաբար, Ծաղկաձորում և Տավուշի մարզում նրա խոշոր մի քանի բիզնեսների մասին ևս: Մեր զրուցակցի խոսքերով, այն ժամանակ Փաշինյանը բավականին կոշտ խոսակցություն է ունեցել Ղազարյանի հետ և ժամանակ տվել բացատրություններ ներկայացնելու: Խնդիրներ կան նաև այլ պաշտոնյաների հետ կապված: Ի մասնավորի, Գնել Սանոսյանը չի մարսել Բայանդուրի ճանապարհի թեման, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանը «թուքումուր է կերել»: Ի դեպ, ասում են՝ նրա ու մյուս պաշտոնյաների հետ կապված ևս «թղթապանակներ» կան Փաշինյանի սեղանին:

Դժվար է ասել՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը այդ թղթապանակներին նաև իրավական ընթացք կտա, թե՞ կբավարարվի միայն պաշտոնանկությամբ: Չի բացառվում, որ նույնիսկ նոր պաշտոնների նշանակի, ճիշտ է՝ անհամեմատ ցածր «կալիբրի», բայց «մի ղեկավար, մի թեթև պաշտոն»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։