Արտաքին 4 տարի առաջ - 09:06 06-12-2021

ԱՀԿ-ն հիվանդության ավելի թեթև ընթացք է նկատել «օմիկրոնով» վարակվելու դեպքում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկհովեն լրագրողներին ասել է, որ կորոնավիրուսի նոր «օմրիկրոն» շտամով վարակվելու դեպքում, «դելտա»-ի համեմատ, հիվանդության ավելի թեթև ընթացք է նկատվում, հաղորդում է CBS հեռուստաալիքը։

Մասնագետը հորդորել է հապճեպ եզրակացություններ չանել, քանի որ ժամանակ է պահանջվում, և կարող է կորոնավիրուսի նոր մուտացիայով վարակվելու ֆոնին հիվանդի մոտ լուրջ բարդություն առաջանա մի քանի շաբաթ անց։

«Օմիկրոնի առաջացրած հիվանդության ծանրության վերաբերյալ տվյալներն օրեցօր համալրվում են... Օմիկրոնով վարակված մարդիկ, որպես կանոն, հիվանդությունն ավելի թեթև են տանում, բայց եզրակացություններ անելու համար դեռ վաղ է»,- ասել է վան Կերկհովեն։

ԱՀԿ փորձագետն աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված ներկայիս իրավիճակը բարդ է անվանել և կոչ է արել կանխարգելիչ և օպերատիվ միջոցներ ձեռնարկել նոր շտամի տարածումը վերահսկելու համար։

Ամենից շատ դիտված

12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման
15:40 Գյումրիում հետիոտնին վրաերթի ենթարկած թուրք վարորդը ձերբակալվել է․ ՔԿ
11:13 «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-ին և 18-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի