Արտաքին 4 տարի առաջ - 19:06 06-12-2021

ԱՀԿ ներկայացուցիչը պատմել է, թե ինչ ընթացք է ունենում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը

ԱՀԿ ներկայացուցիչ Մարիա Վան Կերխովը CBS-ի եթերում ասել է, որ առաջնային տվյալները ցույց են տալիս, որ հիվանդները, ովքեր վարակվել են կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամով, ունեն հիվանդության թեթև ընթացք։

«Որպես կանոն, «օմիկրոնով» վարակված մարդիկ ավելի հեշտ են տանում հիվանդությունը, սակայն դրա մասին ամբողջությամբ խոսելը դեռ վաղ է»,- հայտարարել է մասնագետը։

Ըստ Կերխովեի՝ դա կարող է պայմանավորված լինել հիվանդների վարակման վաղ փուլերով: Ավելի մանրամասն տվյալներ կհայտնվեն հիվանդության սկզբից մի քանի շաբաթ անց։

«Մենք կկարողանանք հասկանալ, թե «օմիկրոն» շտամով վարակված քանի հիվանդի մոտ հիվանդության ծանր ընթացք կառաջանա միայն մի քանի շաբաթ անց»,- ամփոփել է ԱՀԿ ներկայացուցիչը։

Միաժամանակ Կերխովեն զգուշացրել է, որ նույնիսկ հիվանդության թեթև ընթացքի դեպքում հոսպիտալացումների թիվը կարող է աճել։

Ամենից շատ դիտված

12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման
15:40 Գյումրիում հետիոտնին վրաերթի ենթարկած թուրք վարորդը ձերբակալվել է․ ՔԿ
11:13 «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-ին և 18-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի