Ներքին 1 տարի առաջ - 22:00 15-11-2024

Բնակարան, թանկարժեք գնում, 1․8 մլն անկանխիկ, 8․2 մլն եկամուտ․ Թագուհի Ղազարյանի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։

Այսօր ուսումասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանի հայտարարագիրը։

Հիշեցնենք, որ Թագուհի Ղազարյանը նախկին լրագրող է, ով այժմ հաճախ է թիրախավորում լրագրողներին, նրանց գործունեությունը խոչընդոտող օրինագծեր հեղինակում։ Նա 2018-ի իշխանափոխությունից հետո մի կարճ ժամանակ՝ մինչև նախարարության լուծարումը, եղել է ՀՀ Մշակույթի նախարարությանը կից գրականության հանրահռչակման ոլորտի մասնագիտական խորհրդի անդամ, իսկ 2018-ի դեկտեմբերին պատգամավոր դարձել՝ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։ 2021-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով Ղազարյանին հաջողվել է պահպանել իր մանդատը։

Որպես անշարժ գույք՝ Թագուհի Ղազարյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանում, որն նա գնել է 2022 թվականի դեկտեմբերի 19-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։

Ղազարյանը «Արմ կոնստրակտ» ՍՊԸ-ում ունեցել է 7 մլն 425․000 դրամ փոխառություն՝ 13 տոկոս տոկոսադրույքով, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Իշխանական պատգամավորի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2 մլն 297․184, տարեվերջին՝ 1 մլն 895․302 դրամ։ Կանխիկ միջոցները վերջինս չի հայտարարագրել։

Թագուհի Ղազարյանի տարեկան եկամուտը կազմել է 8 մլն 265․730, որը ՀՀ Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 24 մլն 750 հազար դրամ։

Բացի այդ, նա տարվա ընթացքում 2 մլն դրամը գերազանցող՝ 2․750․000 դրամ արժեքով թանկարժեք գնում է կատարել՝ չբացահայտելով այն։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի