Ուղիղ եթեր
Հայտարարագիր 1 ամիս առաջ - 22:00 08-07-2026

Բնակարան, կայանատեղի, 10.1 մլն պարտատոմսեր, 7.1 մլն ավանդներ, 2 մլն անկանխիկ, 27.5 մլն եկամուտ․ Ռուբեն Ռուբինյանի և կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահը կլինի գործող խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Oragir.News-ն ուսումնասիրել է Ռուբեն Ռուբինյանի և նրա կնոջ՝ Մարիամ Հաջի-Հակոբյանի՝ 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ պարզելու համար, թե ինչ ունեցվածք են հայտարարագրել նրանք, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն, կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանը 2018-ի իշխանափոխությունից հետո նշանակվել է փոխարտգործնախարար, 2019-ի հունվարից նա եղել է ԱԺ պատգամավոր, նախագահել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, իսկ 2021-2026 թվականներին զբաղեցրել է ԱԺ փոխնախագահի պաշտոնը։

Որպես անշարժ գույք՝ Ռուբեն Ռուբինյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ բնակարան և ավտոկայանատեղի՝ Երևանում, որոնք նա գնել է 2024 թվականի նոյեմբերի 26-ին։ Տարեվերջին թե՛ բնակարանը, թե՛ կայանատեղին պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

Վերջինս 2025 թվականի նոյեմբերի 4-ին և դեկտեմբերին պարտատոմսեր է ձեռք բերել Հայէկոնոմ բանկում, որոնց անվանական արժեքը կազմել է 6 մլն 59․664 և 4 մլն 91․492 դրամ։

Ռուբինյանը հայտարարագրել է նաև ավանդներ, որոնց արժեքը տարեսկզբին կազմել է 7․5 մլն, տարեվերջին՝ 5 մլն դրամ։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2 մլն 784․178 դրամ, տարեվերջին՝ 1 մլն 453․247,31 դրամ, իսկ կանխիկ միջոցներ պաշտոնյան չի հայտարարագրել։

2025 թվականի հաշվետու տարում Ռուբեն Ռուբինյանի եկամուտները կազմել են 22 մլն 847․308,9 դրամ, որից 17 մլն 886․240 դրամն ԱԺ–ից ստացած աշխատավարձն է, 2 մլն 830․814 դրամը՝ եկամտային հարկի վերադարձը, 1․5 մլն դրամը՝ Հայէկոնոմ բանկից ստացած փոխառությունը, 549․339 դրամը՝ Ինեկոբանկից տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը, 80․915,9 դրամը՝ այլ եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 31 մլն 932․332,6 դրամ։

Ռուբինյանն իր եկամուտներից 5 մլն 236․971,4 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Ռուբեն Ռուբինյանի կինը՝ Մարիամ Հաջի-Հակոբյանը, անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել։

Վերջինս ՄԼ Մայնինգ ՍՊԸ-ում ունեցել է 13 մլն 291․053 դրամ փոխառություն, որը տարեվերջին պահպանվել է։

Բացի այդ, Մարիամ Հաջի-Հակոբյանը ունեցել է ավանդներ, որոնց արժեքը տարեսկզբին կազմել է 1 մլն 560 հազար դրամ և 1266 դոլար, տարեվերջին՝ 1417․25 դոլար և 1 մլն 560 հազար դրամ։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 249․239,53 դրամ, տարեվերջին՝ 642․607,4 դրամ։ Վերջինիս կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 350․000 դրամ և 900 դոլար, տարեվերջին՝ 450 հազար դրամ և 1200 դոլար։

2025 թվականի հաշվետու տարում Մարիամ Հաջի-Հակոբյանի եկամուտները կազմել են 4 մլն 745․527 դրամ, որից 2 մլն 891․420 դրամը ԱԺ–ից ստացած աշխատավարձն է, 1 մլն 185․507 դրամը՝ եկամտային հարկի վերադարձը, 414․600 դրամը՝ Սոցապ նախարարությունից ստացած այլ եկամուտը, 254 հազար դրամը՝ Լուսինե Գրիգորյանից ստացած այլ եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 12 մլն 970․311 դրամ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ