Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:00 25-12-2024

Բնակարան, 21 մլն պարտատոմսեր, 29 մլն փոխառություն, 5 մլն անկանխիկ, 7000 դոլար կանխիկ, 27 մլն եկամուտ․ Արուսյակ Ջուլհակյանի և ծնողների ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ գումարված ԱԺ խորհրդի արտահերթ նիստի ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակվեց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից թեկնածուների առաջարկներ չէին եղել:

Oragir․News-ն ուսումնասիրել է Արուսյակ Ջուլհակյանի, նրա ծնողների՝ Թովմաս Ջուլհակյանի և Մարիետա Պողոսյանի հայտարարագրերը, և դրանք այժմ ներկայացնում է ձեր դատին։

ՔՊ-ական պատգամավորը շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Ջուլհակյանը պարտատոմսեր է հայտարարագրել Հայէկոնոմբանկում և Արմսվիսբանկում, որոնց ընդհանուր արժեքը տարեվերջին կազմել է 20 մլն 10 հազար դրամ։ Նա փոխառություններ է ունեցել նաև Օրդ Դեվելոփմենթ ՍՊԸ-ում, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 29 մլն 543․490 դրամ։

Իշխանական պատգամավորի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 7 մլն 26․732 դրամ և 330․61 դոլար, տարեվերջին՝ 5 մլն 292․595 դրամ և 856․35 դոլար։ Նա տարեսկզբին ունեցել է նաև 9000 դոլար կանխիկ գումար, տարեվերջին՝ 7000 դոլար։

Արուսյակ Ջուլհակյանի տարեկան եկամուտները կազմել են 21 մլն 546․933,5 դրամ, որից 0 մլն 482․788 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 6 մլն 932․964 դրամը՝ Ինեկոբանկից ստացած փոխառությունը, 168․429 դրամը՝ նույն բանկին տրված փոխառության դիմաց ստացած տոկոսագումարը, 1 մլն 100 հազար դրամը և 525 դոլարը՝ Հայէկոնոմբանկին տրված փոխառությունների դիմաց ստացած տոկոսագումարը, 587․500 դրամը՝ Արմսվիսբանկին տրված փոխառությունների դիմաց ստացած տոկոսագումարը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն 933․489,6 դրամ։

Պատգամավորի հայրը՝ Թովմաս Ջուլհակյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Նա առևտրային բանկերից մեկում ունեցել է 2 մլն 700 հազար դրամ անվանական արժեքով ավանդ, որը տարեվերջին կազմել է 3 մլն դրամ։

Վերջինս կանխիկ և անկանխիկ միջոցներ չի հայտարարագրել։

Հաշվետու տարում Թովմաս Ջուլհակյանի եկամուտները կազմել են 3 մլն 10 հազար դրամ, որից 1 մլն 621․385 դրամը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից ստացած աշխատավարձն է, 89․375 դրամը՝ նույն բուհից քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտը, 1 մլն դրամը՝ իր կենսաթոշակը, իսկ 300 հազար դրամը ՎՏԲ Հայաստան բանկին տրված փոխառության դիմաց ստացած տոկոսագումարը։

Պատգամավորի մայրը՝ Մարիետտա Պողոսյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, որը ձեռք է բերել 1994 թվականի դեկտեմբերի 12-ին։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

Պողոսյանը 1 մլն դրամ արժեքով պարտատոմսեր է ունեցել Հայէկոնոմ բանկում, որոնք տարեվերջին պահպանվել են։ Բացի այդ, նա առևտրային բանկերից մեկում ունեցել 10 մլն 864 հազար դրամ անվանական արժեքով ավանդ, որը նույնպես տարեվերջին պահպանվել է։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 16․160 դրամ, տարեվերջին՝ 160․660 դրամ։ Նա կանխիկ միջոցներ չի հայտարարագրել։

Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 3 մլն 128․965, որից 1 մլն 92․565 դրամը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից ստացած աշխատավարձն է, 1 մլն 86․400 դրամը ՎՏԲ Հայաստան բանկին, 110 հազար դրամը՝ Հայէկոնոմբանկին տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսագումարը, իսկ 840 հազար դրամը նրա կենսաթոշակն է։

Մանրամասները՝ տեսնյութում․




Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին