Մամուլ 1 տարի առաջ - 08:31 12-10-2024

Պաշտոնանկ են արվում ռուսամետ պաշտոնյաները․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Պետական համակարգում վերջին օրերի պաշտոնանկությունները տեղավորվում են Նիկոլ Փաշինյանի հակառուսական գծի մեջ, մեր աղբյուրներն ասում են, որ ՌԴ-ի հետ կապ ունեցող պաշտոնյաները հեռացվելու են համակարգից։ ՌԴ-ի դեմ գործընթացների մեջ է տեղավորվում նաեւ ՀԷՑ-ի դեմ սկսված պրոցեսը։ Վերջին շրջանում մենք քանիցս անդրադարձել ենք ներիշխանական քննարկումներին՝ ՀԷՑ-ի որոշ բաժնեմաս, ԶՊՄԿ-ի օրինակով, պետականացնելու, ավելի ճիշտ՝ խլելու փորձերին։ Օրերս Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցությունն էլ «էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրների ու դրանց լուծման հնարավորությունների» մասին էր, որի ժամանակ լսել էին պատասխանատուներին, Փաշինյանն էլ «կարեւորել էր բաժանորդներին որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարումը» եւ «հստակ հանձնարարականներ տվել` ոլորտի արդյունավետ կառավարման» ուղղությամբ քայլեր իրականացնելու մասին:

Այս խորհրդակցությունից հետո աշխատանքից ազատվելու դիմում են պարտադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին, որը 2004-ից աշխատել է ՀԾԿՀ-ում, իսկ 2019-ից ՀԾԿՀ նախագահն էր: Երեկ էլ ազատման դիմում գրեց տարածքային կառավարման փոխնախարար Հակոբ Վարդանյանը, որը նշանակվել էր 2018 թ. հունիսին: Մինչ այդ նա բարձր պաշտոններ էր զբաղեցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Տաշիր գրուպ»-ում եւ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում: Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Նա նույնպես մինչ փոխնախարար նշանակվելը պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանում։ Եղել է «ՎՏԲ գրուպ» նախագծերի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության առեւտրային բանկերում է ղեկավար պաշտոններ զբաղեցրել։ Ասում են՝ Տերյանի ռուսամետությունը դրսեւորվել է նաեւ աշխատանքային գործունեության ընթացքում։ Վերջերս Արագածի հարավային լանջերին բիզնես ծրագիր է առաջարկել երկու ընկերություն՝ ռուսական կապիտալով «ՌԻԴ»-ը եւ «Արագեյթ ինվեսթմենթ»-ը, որը, որպես Արագածի ծրագրի կառավարիչ, վերցրել էր Ֆրանսիայի Քուրշավել ձմեռային հանգստավայրը կառավարող ընկերությանը։ Ծրագրերի ընտրության համար կառավարությունը ձեւավորել է միջգերատեսչական հանձնաժողով, որ որոշի՝ ծրագրերից որ մեկին հավանություն տա, իսկ հանձնաժողովի նախագահ է նշանակել Նարեկ Տերյանին։ Միջգերատեսչական հանձնաժողովը որոշում է կայացրել՝ հավանություն տալ «ՌԻԴ»-ի ծրագրին։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան