Արտաքին 4 տարի առաջ - 23:10 10-04-2022

Գերմանիայում ռուսամետ և ուկրաինամետ ցույցեր են տեղի ունեցել

Կիրակի օրը գերմանական մի քանի քաղաքներում կրկին ռուսամետ ու հակառուսական ցույցեր են տեղի ունեցել։
Մոտ 350 մեքենա է անցել Հանովերով՝ ոստիկանների ուղեկցությամբ։ Ակցիայի մեկնարկը հետաձգվել է, քանի որ ոստիկանությունը պահանջել է մեքենաների կապոտներից հանել ռուսական հսկայական դրոշները, հայտնում է EPD-ն։
Զուգահեռաբար դեղին և կապույտ դրոշներով մոտ 3500 մարդ հավաքվել է Հանովերի կենտրոնում՝ բողոքելու Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման դեմ։
Մայնի Ֆրանկֆուրտի իշխանությունները արգելել են ավտոերթի անցկացումը՝ ի պաշտպանություն Մոսկվայի գործողությունների, սակայն թույլ են տվել ոտքով երթ անցկացնել, որին մասնակցել են մի քանի հարյուր ռուսամետ ցուցարարներ։
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ռուսամետ ցուցարարները հնչեցրել են ռազմատենչ կարգախոսներ, ինչը թույլ է տալիս ոստիկանությանը քրեական գործեր հարուցել Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին հավանություն տալու համար։
Ինչպես Հաննովերում, այնպես էլ Ֆրանկֆուրտում, Ուկրաինայի կողմնակիցներն իրենց ակցիան են անցկացրել՝ ի պաշտպանություն ուկրաինացի ժողովրդի։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին