Մամուլ 1 տարի առաջ - 07:45 03-10-2024

Սամվել Բաբայանը պատրաստվում է 2026 թ.-ի ընտրություններին. արցախցիներին առաջարկում է մեկ ճակատով հանդես գալ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

«Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանն ակտիվորեն պատրաստվում է 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա վերջին շրջանում պարբերաբար հանդիպումներ է ունենում Արցախի եւ Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի հետ եւ առաջարկում է կոալիցիա կազմել՝ 2026 թվականի ընտրություններին մասնակցելու համար:

Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության խմբակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շարունակաբար զրույց է ունենում Սամվել Բաբայանի հետ, բայց թե վերջինս ինչ հանդիպումներ է ունենում եւ ինչ է քննարկում՝ տեղեկություն չունի: Ավելի վաղ հայտնել էինք նաեւ, որ Սամվել Բաբայանը Արցախի պատգամավորներին առաջարկել է ստեղծել հատուկ կոմիտե, ու ոչ բաց տեքստով ակնարկել է, որ իրեն է պատկերացնում այդ նորաստեղծ կոմիտեի նախագահի պաշտոնում։

Սամվել Բաբայանն արցախցի պաշտոնյաներին ու քաղաքացիներին առաջարկել է համախմբվել իր շուրջ ու մեկ ճակատով հանդես գալ 2026-ին սպասվող հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար