Մամուլ 2 տարի առաջ - 07:57 14-08-2024

ՔՊ-ն ներսում «մաքրում է» շարքերը. պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեկ Երևանի Սայաթ-Նովա փողոցն ամբողջությամբ պարալիզացվել էր, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ուղևորվում» էր ՔՊ վարչության նիստին:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ն սկսել է արդեն իր ներսում «մաքրել» շարքերը, որպեսզի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կարողանան հաղթանակ ապահովել:

Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ էր, ինչ ՔՊ վարչության նիստը չէր կայանում, քանի որ Նիկոլ Փաշինյանը արձակուրդում էր: Երեկ ՔՊ-ն հայտարարեց, որ կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, եւ ՔՊ կուսակցության Շենգավիթի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատvել է Տիգրան Մակարյանի թեկնածությունը:

ՔՊ վարչությունը հաստատել է նաև Աբովյանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում Հովհաննես Աբրահամյանի և Բերդի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Սևակ Բադալյանի թեկնածությունները։

Ըստ մեր աղբյուրների` Փաշինյանը նպատակ է դրել մարզերում, վարչական շրջաններում ունենալ այնպիսի անձինք, որոնք հեղինակություն ունեն ու չեն տապալի իրենց առջև դրված խնդիրները. ու նաև դա է պատճառը, որ Փաշինյանը տևական շրջայցեր է կատարում մարզերում, տարբեր վարչական շրջաններում: Ըստ մեր աղբյուրների` առաջիկայում կրկին տարբեր վայրերում ՔՊ-ականների կհեռացնեն` փոխարինելով նոր թեկնածուներով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը