Մամուլ 9 ամիս առաջ - 08:25 23-12-2025

Ինչ ծրագրեր ունի ՀԱԿ-ը` 2026 թվականի ընտրություններին ընդառաջ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2026 թվականին սպասվող համապետական ընտրություններին ընդառաջ, տարբեր քաղաքական ուժեր եւ դեմքեր հանդիպումներ են ունենում՝ քննարկելու ընտրություններին ընդառաջ իրենց անելիքները։

Այդ ուժերն են՝ «Հայ ազգային կոնգրես»-ը (ՀԱԿ), «Սասնա ծռեր»-ը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Նժար» շարժումը, Վիկտոր Մնացականյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպում-քննարկումներից մանրամասներ չցանկացավ հայտնել։
«Ընդհանրապես, որևէ քաղաքական ուժի հետ մեր հանդիպումներից մանրամասներ չեմ ցանկանում հայտնել, որովհետև առայժմ ինչ-որ արդյունք չկա բանակցություններից։ Ուստի՝ դրա մասին խոսելն անիմաստ է», – ասաց Զուրաբյանը։

Հիշեցնենք, որ մինչ այս էլ մենք փորձել ենք ՀԱԿ մյուս փոխնախագահ Արամ Մանուկյանից տեղեկություններ պարզել այն մասին, թե ինչպես է ՀԱԿ-ը պատրաստվում համապետական ընտրություններին, որ ուժերի հետ են հնարավոր միավորում տեսնում, բայց ապարդյուն՝ ՀԱԿ-ից որեւէ մանրամասներ չեն հայտնել։

Նշենք, որ համապետական ընտրություններին ընդառաջ բավականին ակտիվ են գործում «Հայաստան» դաշինքը եւ նոր ձևավորված «Մեր ձեւով» շարժումը։ Այս երկու ուժերին զուգահեռ ակտիվ են գործում նաև արտախորհրդարանական ուժերը, սակայն մինչ այս պահը մանրամասներ հայտնել չեն ցանկանում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը