Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:20 02-10-2024

Հրապարակում հարցեր լուծելու խոստումը դրժեց․ Փաշինյանը խաբել է․ Ժողովուրդ

«Ժողովուրդ օրաթերթը» գրում է.

«2018 թվականի օգոստոսի 17-ի Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կառավարությունն ինչպես ձեւավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, եւ սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Մեր կյանքում առաջիկայում համատեղ ջանքերով մենք պիտի ուժեղացնենք հանրաքվեի ինստիտուտը, եւ բազմաթիվ որոշումներ ժողովուրդը պետք է կայացնի հանրաքվեներով: Խոսքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ համապետական հանրաքվեներին, եւ ուրեմն առաջիկայում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որ քաղաքային, մարզային, պետական, անգամ միջազգային կարեւորագույն իրադարձությունների վերաբերյալ կառավարությունը եւ ժողովուրդը միասին որոշում կայացնեն հանրաքվեներով»:

Այս խոստումը ծայրից ծայր դրժել է Նիկոլ Փաշինյանը. Արցախի հարցը նա լուծեց միանձնյա՝ անգամ ՀՀ նախագահն ու ԱԺ իր խմբակցությունը տեղյակ չէին, Սյունիքից կոնկրետ սահմանային հատվածներ Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ հանձնվեցին Ադրբեջանին, Տավուշի Կիրանց բնակավայրը կիսվեց միանձնյա՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ… սրանք միայն ՀՀ տարածքային ամբողջականության մասն էին, իսկ ներքին հարցերում միանձնյա գրոհները շարունակվում են:

Այս տարվա մայիսի 9-ին ճիշտ այնքան մարդ էր հավաքվել Հանրապետության հրապարակում, որքան իր ելույթի օրը, եւ հավաքվածները Փաշինյանի հրաժարականն էին պահանջում, սակայն նա հրաժարական չտվեց: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը տոտալ խաբել է»:

Շարունակությանը կարող եք հետեւել ArmLur.am լրատվականում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։