Մամուլ 4 տարի առաջ - 08:50 20-01-2022

Միանձնյա որոշողը. Փաշինյանը մոռացավ իր խոստումը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Անվերջ կարելի է թվարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունները: Անցնող տարին լի էր դրանցով, սակայն փորձենք առանձնացնել դրանցից մի քանիսը: Նկատենք՝ Փաշինյանի կողմից ապատեղեկատվությունն ու հակասական հայտարարությունները հիմնականում կապ ունեին նախկին իշխանությունների ու տնտեսական ցուցանիշների հետ:

Օրինակ՝ անցնող տարի վարչապետը շարունակեց պնդումների շարքը, թե նախորդ իշխանությունները «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով արդեն իսկ «հանձնել էին» Շուռնուխից, Որոտանից եւ Սոթքից հատվածներ։ Սակայն ընդգծենք՝ ներքին օրենքներով երկրի արտաքին սահմանները չեն կարող որոշվել, հետեւաբար Փաշինյանի այս խոսքերը հերթական մանիպուլյացիան էին, իսկ տնտեսական մանիպուլյացիաներն անպակաս են եղել թե՛ նրա, թե՛ նրա թիմի մյուս անդամների մոտ: Օրինակ՝ վարչապետը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց, որ իրեն հաջողվել է ռազմական ծախսերն ավելացնել 48%-ով, սակայն իրականում խոսքը 26 տոկոսի մասին է: «Թափանցիկ, հաշվետու ու բաց» կառավարման խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը 2021-ին կտրուկ նվազեցրել է իր սոցցանցային ակտիվությունն ու շփումները լրատվամիջոցների հետ՝ գրեթե դադարեցնելով ուղիղ եթերները: Նա այժմ հանդես է գալիս հեռակա հարցազրույցներով, սակայն ոչ բոլոր լրատվամիջոցների հարցերին է պատասխանում: Մեկ այլ հանգամանք եւս. հաշվետու եւ բոլորին վարչապետ համարող Նիկոլ Փաշինյանն այժմ որոշումներ է կայացնում միանձնյա՝ առանց որեւէ մեկի կարծիքը հարցնելու, եւ չի էլ թաքցնում այդ մասին:

Մասնավորապես, երեկ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչպես է կայացվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ հայ-թուրքական հարաբերությունների բանագնաց դարձնելու որոշումը: Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց. «Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ԱԽ-ին եւ, մեծ հաշվով, ՀՀ ժողովրդին»: Լավ է՝ գոնե վերջում նա հիշեց ժողովրդի մասին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում