Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 14:22 20-09-2024

ԵՄ խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

Եվրամիության խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի առաջարկած եվրահանձնակատարների ցուցակը։ Ինչպես գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, այս մասին հաղորդել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։ Որոշումն այժմ կուղարկվի Եվրախորհրդարանի հաստատմանը։

«Խորհուրդն այսօր Եվրահանձնաժողովի ընտրված նախագահի հետ ընդհանուր համաձայնությամբ հաստատել է այն անձանց ցուցակը, որոնց առաջարկվում է Հանձնաժողովի անդամներ նշանակել մինչև 2029 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանի համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի 25 եվրահանձնակատարներից, ցուցակում առանձին նշվում է Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասը. նա կդառնա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ՝ այդ պաշտոնում փոխարինելով Ժոզեպ Բորելին։

Եվրահանձնաժողովի ղեկավարը հանձնաժողովի նոր կազմի ցուցակը ներկայացրել էր սեպտեմբերի 17-ին։ Նոր կազմում կան նաև նոր պաշտոններ։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ իր գերատեսչության նոր կազմի մեջ պետք է մտնի 11 կին, ինչը համապատասխանում է կազմի 40 %-ին։ Եվրահանձնաժողովի նոր կազմը աշխատանքը կսկսի նոյեմբերի 1-ից, եթե բոլոր թեկնածուները հաստատվեն Եվրախորհրդարանի կողմից։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը