Ներքին 2 տարի առաջ - 17:07 09-08-2024

ԶՊՄԿ-ն հրապարակել է տեղական գնումների մասին տեղեկատվություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ծառայությունների գնումների շուրջ 30%-ը կատարում է Կապան և Քաջարան համայնքներից։ Այս մասին տեղեկանում ենք ԶՊՄԿ-ի հաղորդագրությունից։

ԶՊՄԿ-ն հրապարակել է տեղական գնումների մասին տեղեկատվությունը, որը ներկայացնում ենք ստորև․

«2023թ․-ին ԶՊՄԿ-ն ապրանքներ է ձեռք է բերել Կապան և Քաջարան խոշորացված համայնքներում գրանցված 141, իսկ ծառայություններ՝ 28 մատակարարներից/ընկերություններից։

Ապրանքների 69 մատակարարները մարզում գրանցված արտադրողներ են, 72-ը՝ ներմուծողներ։

ԶՊՄԿ-ն հավատարիմ է տեղական մատակարարների և կապալառուների միջոցով գնումների ծավալն ավելացնելու իր հանձնառությանը։ Տեղական գնումների քաղաքականությունը նպատակ է հետապնդում խթանել մարզում զբաղվածության մակարդակի բարձրացմանը և նվազեցնել տեղական աշխատաշուկայի կախվածությունն Ընկերությունից։

Ընդհանուր առմամբ, ըստ միջազգային վիճակագրության` հանքարդյունաբերությունում մեկ ուղղակի աշխատատեղը ստեղծում է 4-6 անուղղակի աշխատատեղ»։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի