Ներքին 3 տարի առաջ - 17:35 20-10-2022

Ռիսկային է, դրական է, կարևոր է. փորձագետները՝ Հնդկաստանից սպառազինության գնումների մասին

Հնդկական աղբյուրներից երեկ տեղեկացանք, որ Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերելու նաև «Ակաշ»-ը («Akash») զենիթահրթիռային համալիրներ և անօդաչուներ: Իրանական աղբյուրներից այսօր իմացանք, որ Հայաստանն Իրանին՝ անօդաչուներ ձեռք բերելու համար դիմած երկրների ցանկում է: Եթե իրանական անօդաչուների արդյունավետ աշխատանքն ամենօրյա ռեժիմով դիտարկում ենք Ուկրաինայում, և նույնիսկ պատերազմող այդ երկրի ռազմագետներն են ընդունում, որ դրանց դեմ Եվրոպայի մատակարարած ՀՕՊ համակարգերը հաճախ անարդյունավետ են, ապա հնդկական Pinaka, Swathi, Akash զինատեսակների՝ արտաքին աշխարհից առաջին գնորդն է Հայաստանը: Երեկվանից այս լուրերը բուռն քննարկվում են, մասնագետները՝ շատ տարբեր դիրքորոշումներ ունեն:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Հնդկաստանի հետ այս գործարքը ռիսկային է համարում: Ըստ նրա՝ մեզ համար սպառազինության առումով կային առավել առաջնային գնումներ՝ «մասնավորապես մոբիլ հրետանի, ու էլի բազմաթիվ բաներ՝ սկսած զրահաբաճկոններից, վերջացրած, ամոթ էլ է ասել, բահ ու քլունգով: Հիմա գնում են մի մեծ, փայլուն, չփորձած բան, որը բերելու են, նույն շոուն սարքեն, ինչը ժամանակին սարքեցին ՍՈւ-30-ների հետ, հետո էդ Սու 30-ները չհասցրին օգտագործել պատերազմում»:

Պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի դիտարկմամբ՝ հակաօդային պաշտպանության ցանկացած զինատեսակ մեր սպառազինության առաջին անհրաժեշտության ցուցակում է, բայց այս համակարգերը դեռ հարկ է փորձարկել թուրքական «Բայրաքթարների» դեմ պայքարում՝ նկատի ունենալով, որ զենքը բերելուց հետո էլ մի քանի ամիս էլ պետք է լինելու, որ մեր զորքերը վարժվեն նոր զինատեսակներին:
Նահապետյանին մտահոգում է հանգամանքը, որ զենքը դեռ ձեռք չբերած՝ հնդկական պարբերականը՝ ThePrint-ը, արդեն գրում է այդ մասին, մեր թշնամուն էլ այդ տեղեկատվությունը դառնում է հասանելի: Նա, սակայն, վստահ է, որ զինատեսակի ձեռքբերումը դրական կլինի Հայաստանի համար, քանի որ մեր նկատմամբ «առավելություն ունի հակառակորդը, որի խնդիրն է ռազմական գործողություններով հաղթանակ տանել»:

Ռազմական պատմաբան, իրավագետ Մհեր Հակոբյանի դիտարկմամբ՝ մեզ համար շատ կարևոր է հարվածային զինատեսակների ավելացումը, քանի որ «Բայրաքթարին» հավասար ոչինչ չունենք այս պահին․ «Մեզ վահանից բացի նաև սուր է պետք»: Մհեր Հակոբյանը ևս կարևորել է ձեռք բերված զինատեսակին համապատասխան մասնագետների՝ զորատեսակի առկայությունը, պատրաստությունը: Նշենք, որ, ըստ նախնական տեղեկատվության, պատվիրված սպառազինությունը Հայաստան է հասնելու երկու տարվա ընթացքում, ամիսներ էլ պետք են դրանք ինտեգրելու և մասնագետներ պատրաստելու համար:
Հիշեցնենք, ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերջին երկու օրերին պաշտոնական այցով Հնդկաստանում էր: Այնտեղ նա հանդիպել է Պաշտպանության նախարարին, այցելել է ռազմական ցուցահանդես, որտեղ ծանոթացել է ցուցանմուշներին:

Նախքան այս այցը հնդկական մամուլը գրել էր, որ Հայաստանը հետաքրքրված է հնդկական արտադրության զենք-զինատեսակներով, կնքվել է ավելի քան 250 մլն դոլարի պայմանագիր՝ Pinaka և Swathi համակարգեր ձեռք բերելու համար, այժմ էլ հայտնի է դառնում Akash ԶՀՀ-ների, անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի գնումների դիտարկման մասին:

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի