Ուղիղ եթեր
Ներքին 28 րոպե առաջ - 11:36 31-08-2026

Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահի կալանավորմանն ու նրա նկատմամբ իրականացվող քրեական գործընթացին։

Գրիգորյանը նախ շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ նախագահը չի սիրում երկար ու ճոխ շնորհավորանքներ, ուստի նրան քաջառողջություն մաղթեց։ Նա ընդգծեց, որ Քոչարյանն արդեն երկրորդ անգամ է գտնվում անազատության մեջ, ինչն, իր գնահատմամբ, պատահական հանգամանք չէ։ Գրիգորյանի խոսքով՝ Քոչարյանի դեմ իրականացվող գործընթացը քաղաքական և աշխարհաքաղաքական բնույթ ունի։

«Քանի որ այսօր նախագահ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է, և արդեն երկրորդ անգամ նախագահ Քոչարյանը գտնվում է անազատության մեջ, ուզում եմ շնորհավորել նախագահ Քոչարյանի ծննդյան տարեդարձը։ Քանի որ ինքը չի սիրում երկար և ճոխ տեքստեր, մաղթանքի տեսքով ուղղակի ուզում եմ քաջառողջություն մաղթել պարոն նախագահին»,– ասաց նա։

ԱԺ պատգամավորը որպես իր պնդման հիմնավորում անդրադարձավ նաև Արցախի նախկին նախագահների վիճակին՝ նշելով, որ Արցախի չորս նախագահներից երեքն այժմ գտնվում են Բաքվի բանտում, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ Երևանի ԱԱԾ մեկուսարանում։

«Արցախի չորս նախագահներից երեքն այս պահին գտնվում են Բաքվի բանտում, և նախագահ Քոչարյանն էլ գտնվում է Երևանի ԱԱԾ մեկուսարանում։ Եվ սրանք պատահական բաներ չեն, և սա որպես փաստ ուզում եմ արձանագրել, որովհետև այնտեղ, որտեղ չի հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը»,– հայտարարեց Գրիգորյանը։

Նրա համոզմամբ՝ հատկապես հետընտրական փուլում անհրաժեշտ է գնահատել տեղի ունեցող գործընթացների պատճառները և հասկանալ, թե ինչու է Քոչարյանի նկատմամբ նման գործընթաց իրականացվում։

«Եվ սա, իսկապես, քաղաքական գործ է, որովհետև հատկապես հետընտրական փուլում մեզանից յուրաքանչյուրը պետք է իրեն հարց տա՝ ինչո՞ւ»,– ասաց Աննա Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան
19:12 Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով

Ձեզ գուցե հետաքրքրի