Ներքին 3 տարի առաջ - 13:41 19-10-2022

Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից «Ակաշ» զենիթահրթիռային համալիրներ և «կամիկաձե» դրոններ գնելու հնարավորությունը

Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության համատեքստում Հայաստանը դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու հնարավորությունը․ զենիթահրթիռային համալիրներից զատ, ինչպիսին է «Ակաշ»-ը («Akash»), Հայաստանը դիտարկում է անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի հնարավոր գնումը։

«Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և նրա գործընկեր՝ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի երկկողմ հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում է եղել պաշտպանության ոլորտում համագործակցության խորացումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին Գանդինագար քաղաքում DEFEXPO 2022-ի շրջանակներում։

Հանդիպումը տեղի է ունեցել ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ երկու երկրները հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համակարգերի, ինչպես նաև զինամթերքի լայն տեսականու, այդ թվում՝ 80 մմ ականանետի վաճառքի միջկառավարական պայմանագիր են կնքել»,- նշում է ThePrint-ը։

Հնդկաստանի կառավարության աղբյուրները շարունակում են լռել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հայ նախարարի հետ երկկողմ հանդիպման ժամանակ, սակայն պնդում են, որ «ուշադրության կենտրոնում է եղել համագործակցությունը պաշտպանության ոլորտում»:

ThePrint-ի աղբյուրների համաձայն՝ Հնդկաստանի կառավարությունը հանդես է եկել Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության օգտին՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա լարվածության պատճառով, մի երկրի, որին աջակցում են Թուրքիան և Պակիստանը։

ThePrint-ի աղբյուրները հայտնել են, որ Հայաստանը դիտարկում է տեղական «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի գնման հնարավորությունը։

«Հայաստանը նաև դիտարկում է Հնդկաստանում մասնավոր ընկերությունների`Tata Advanced Systems Limited-ի (TASL) եւ Solar Industries-ի կողմից մշակված «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր (loitering munition) գնելու հնարավորությունը»- հայտնել է ThePrint-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Print-ը, շատերը Ադրբեջանը դիտարկում են որպես Թուրքիայի և Պակիստանի հետ ձևավորվող առանցքի մաս: Ադրբեջանը օգտագործել է թուրքական անօդաչուները Հայաստանի դեմ պատերազմ վարելու համար, ինչպես նաև «JF-17» կործանիչներ գնելու համար բանակցություններ է վարում Պակիստանի հետ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում