Մամուլ 2 տարի առաջ - 08:23 18-07-2024

Բաքուն և Երևանը դիվանագիտական հարաբերություններ կհաստատե՞ն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Խաղաղության դարաշրջանի մասին մեծամեծ խոստումներ տվող իշխանությունները 2020 թվականից հետո թեպետ պարբերաբար կրկնում են, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ է, սակայն պաշտոնական Բաքուն մտադիր չէ ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը կսահմանափակի իր տարածքային եւ այլ նկրտումներն ու պահանջները Հայաստանի նկատմամբ։

«Զանգեզուրի միջանցքն» առաջիկա ամիսներին Արեւմուտքի քավորությամբ ստանալուց հետո Ալիեւը փորձելու է Հայաստանին պարտադրել, այսպես կոչված, մի միջանկյալ փաստաթուղթ՝ երկու երկրների միջեւ շփումների որոշակի սկզբունքների համաձայնեցման վերաբերյալ, որը ենթադրելու է դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Այս մասին ակտիվորեն տարածում են ադրբեջանական հարթակներում, մասնավորեցնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են սկզբում Թբիլիսիում դեսպանատուն ունենալ, որտեղ կքննարկեն եւ համաձայնության կգան սկզբունքների շուրջ։ Սակայն, դատելով հայ-ադրբեջանական հարաբերություններից, կարող ենք ասել, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ իր բոլոր պահանջները՝ սկզբունքների անվան տակ, տետ ա տետ՝ առանց միջնորդների, պարտադրի Երեւանին։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան