Մամուլ 2 տարի առաջ - 08:46 12-07-2024

Ինչո՞ւ համաձայնության չեն գալիս. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հայ-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի կանոնակարգը, որը պետք է հաստատվեր հուլիսի 1-ին, դեռ կողմերի միջեւ համաձայնեցված չէ․ բանակցությունները, ըստ իշխանական աղբյուրի, կառուցողական հուն չեն մտել: Իսկ այդ կանոնակարգով իբրեւ թե պետք է իրականացվեր սահմանազատումը` գծվեին հայ-ադրբեջանական սահմանները, եւ պետք է սահմանվեր, թե որ տարածքն է հաջորդից սահմանազատվելու: Պետք է ամրագրվեր, որ սահմանազատումն իրականացվում է Ալմա-Աթայի հռչակագրով եւ այդ ժամանակների քարտեզով։ Սակայն Ադրբեջանը տավուշյան 4 գյուղերը ստանալուց հետո պահանջում է, որ ինքը որոշի, թե որն է սահմանազատվող հաջորդ տարածքը:

Հայկական կողմը դիմադրում է՝ ասելով, թե առանց այն էլ մեկնարկը տրվել է ձեր ուզածով, հիմա պետք է գործընթացը տեղափոխել այն տարածքներ, որտեղ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմն օկուպացրել է ՀՀ սուվերեն հողը՝ Ջերմուկի, Գեղարքունիքի հատվածներ։ Հակառակ պարագայում, եթե հաջորդ քայլն էլ Ադրբեջանի օգտին լինի, հայաստանյան ներքաղաքական գործընթացները կարող են անկանխատեսելի դառնալ։ Իսկ Ադրբեջանը համառորեն ցանկանում է շարունակել Սյունիք-Նախիջեւան հատվածում, որ այս փուլում էլ Տիգրանաշենը ստանա։ Նաեւ պահանջում է նախ անդրադառնալ 4 անկլավներին` Տավուշի մարզի 3-ին ու Տիգրանաշենին, իսկ դա ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի հանձնման քայլ է լինելու: Եվ հրաժարվում է Ալմա-Աթայի հռչակագիրն ամրագրել կանոնակարգում: Իմաստն այն է, որ յուրաքանչյուր հատվածում նոր հիմքեր մոգոնեն` Տավուշում 76 թվի քարտեզն էր, հաջորդում բոլորովին այլ հիմք կլինի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ, ըստ էության, չթաքցրեց, որ սահմանազատման գործընթացը սառեցված է։ Միայն «հույս հայտնեց», որ սահմանը կվերարտադրվի Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների հիման վրա։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան