Ներքին 2 տարի առաջ - 21:15 10-07-2024

Վերջին ամիսներին Ադրբեջանը սկսել է օկուպացված Ստեփանակերտի ավերումը

Վերջին մի քանի ամիսներին օկուպացված Ստեփանակերտում արդբեջանական կողմը ոչնչացնում է քաղաքի ամբողջական թաղամասեր: Դա նկատելի է Արցախի պետական համալսարանի շրջակայքում, ուր բազմաբնակարան և սեփական տները քանդվել են, իսկ համալսարանի շենքը «վերակառուցվել» և այլափոխվել է (մանրամասն տես՝ Ադրբեջանի «նոր համալսարան» ստեղծելու պատրվակի տակ քանդում և ձևախեղում է Արցախի պետական համալսարանի շենքը)։

Նկատելի է քաղաքի արտաքին կերպարը, կառուցապատաման ամբողջական համալիրները փոփոխելու միտումը, ինչն արվում է քաղաքի տարբեր հատվածներում մեծածավալ ավերումներ իրականացնելով: Քանդվում է Ստեփանակերտից բռնագաղթված քաղաքացիների մասնավոր սեփականությունն ամբողջ ունեցվածքով: Նման մեծածավալ քանդումներն արդարացնելու համար, ադրբեջանական քարոզչամեքենան վերջերս նկարահանել է մի ընդարձակ տեսանյութ, որի առանցքային թեման այն է, թե իբր նախկին ‹‹ադրբեջանական Խանքենդին›› խորհրդային տարիներին հայերի կողմից միտումնավոր ավերվել է: Եվ դա արվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից, ում հատուկ են պատվիրել քաղաքի նոր հատակագիծը, որը կազմելիս և իրագործելիս միտումնավոր քանդել են բազմաթիվ մզկիթներ, տներ և այլն (https://www.youtube.com/watch?v=F8wulfyrmoM): Եվ այժմ եկել է քաղաքին կրկին իրական տեսքը վերադարձնելու և պատմությունը վերականգնելու ժամանակը: Այս տեսանյութում ուշագրավ է և այն, որ ադրբեջանական կողմը հերքում է իր իսկ նախագահին, ով առաջին անգամ այցելելով օկուպացված Ստեփանակերտ, հայտարարել էր, որ այն կառուցվել է ադրբեջանցի ճարտարապետների կողմից (մանրամասն տես՝ Ստեփանակերտի մասին Ադրբեջանի անհիմն հայտարարությունների շուրջ):

Միաժամանակ խորհրդային և Արցախի անկախության տարիներին կառուցված որոշ շենքեր ներկայացվում են որպես Իլհամ Ալիևի անմիջական հրամանով վերջերս վերակառուցված, որ տեսեք՝ «ազատագրված Ղարաբաղն արագ վերականգնվում է»: Այսպես, 2024 թվականի հուլիսի 5-ին օկուպացված Ստեփանակերտում բացվեց երկու հյուրանոց, որոնցից մեկը նախկին Վալլեքս հյուրանոցն էր, որն այժմ նոր անունով է հանդես գալիս, իսկ մեկ այլ շենքը՝ Արցախբանկի կենտրոնական մասնաշենքն է, որը դարձել է ‹‹Ղարաբաղ›› անունը կրող հյուրանոց: Ադրբեջանական քարոզչամեքենան նաև Իվանյանում Հայաստան Համահայկական Հիմնադրամի կողմից կառուցված նոր թաղամասը, որը նախատեսված էր օկուպացված Հադրութի և այլ շրջանների հայության տեղավորման համար, այժմ ներկայացնում է որպես արագ կառուցված և խոջալուի վերաբնակիչներին սպասող մի թաղամաս (https://t.me/MaidenTower/49537, https://www.youtube.com/watch?v=moRFqYMKOfA):

Հուլիսի 5-ին Արցախի նախկին Ազգային ժողովի և Ազատամարտիկների միության քանդված (մանրամասն տես՝ Ադրբեջանը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման գործընթացը. քանդվել են Արցախի Ազգային Ժողովի և Ազատամարտիկների միության շենքերը) շենքերի վայրում Ալիևը կատարեց վարչական նոր շենքի հիմնարկեք (https://t.me/caliber_az_official/33441?single):

Նշենք, որ սկսած 2020 թվականից Արցախի օկուպացված բնակավայրերում որպես «նոր» են ներկայացվում Արցախի անկախության տարիներին կառուցված վարչական, ուսումնակրթական շենքերը: Շուշի քաղաքում այս կերպ «արագ վերականգնվեցին» Վերին մզկիթը և Սաաթլի մզկիթը, որոնք վերանորոգվել էին Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից:

Այսպիսով, կարող ենք վավերացնել, որ վերջին ամիսների ընթացքում ադրբեջանական կողմը սկսել է առաջին հերթին օկուպացված Ստեփանակերտի ավերումը, քաղաքի պատկերի փոփոխությունը: Նկատելի է նաև, որ ադրբեջանական քարոզչամեքենան հաճախ նախկինում եղած և Արցախի իշխանությունների կողմից կառուցված շենքերը, համալիրները ներկայացնում է որպես իրենց կողմից նոր կառուցված:

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել