Մամուլ 2 տարի առաջ - 08:00 06-07-2024

Սկսվել է ՀՀ տնտեսական հսկաների փլուզումը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրերից պարզեց, որ 2023 թվականի արդյունքներով` «ԱՄԻՕ» բանկ (նախկին` «Հայբիզնեսբանկ»), «Գեոպրոմայնինգ Գոլդ», «Յուքոմ», «Հայաստանի Էլեկտրական ցանցեր», «Հայկական Ատոմային Էլեկտրակայան» ընկերությունները տարին ավարտել են վնասով, այլ կերպ ասած`նրանց գոյությունը, համենայն դեպս նախկին տեսքով, վտանգված է։
Հաշվի առնելով դրանց ստրատեգիական նշանակությունը (բանկային, կապի, հանքային և էլեկտրաէներգիայի ոլորտ)` կարելի է ասել, որ վտանգված է ՀՀ անվտանգությունը։

Տնտեսության նման իրավիճակից դեպի թուրքական գաղութացում մեկ քայլ է` որին ո’չ ՀԱՊԿ-ը և ո’չ էլ ՆԱՏՕ-ն չեն կարող խոչընդոտել։

Հիշեցնենք, որ նշված կազմակերպությունները կարող են տարվա ընթացքում վճարել աշխատակիցների աշխատավարձերից եկամտահարկ, ներմուծումներից կամ այլ գործարքներից ԱԱՀ և այլ հարկատեսակներ, բայց վնաս` նշանակում է չունենալ շահույթ։ Երբեմնի հսկաները այլևս շահույթով չեն աշխատում, համենայնդեպս՝ ըստ փաստաթղթերի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան