Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 09:14 15-10-2026

Երևան-Արմավիր ճանապարհի 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Մարտիրոս Կ․-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածում հատող կին հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: