Մամուլ 2 տարի առաջ - 08:56 03-07-2024

Ի՞նչ են քննարկել փակ հանդիպմանը. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երեկ քաղաքական կուսակցությունների հետ փակ հանդիպում է կայացել, որին մասնակցել են «ՀՀԿ»-ն, «Ժառանգությունը», «Ապրելու երկիրը», Պարույր Հայրիկյանը, Արտաշես Գեղամյանը, «ԱԺԲ»-ն, «ՀՅԴ»-ն, «Համերաշխություն» կուսակցությունը, եւ այլ քաղաքական գործիչներ։ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից որեւէ մեկը չի եղել հանդիպմանը։ Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժը շարժման ակտիվ փուլում մեկ անգամ հանդիպել էր Սրբազանին, հետո Մարուքյանը պարզ ասաց, որ ջրերը մի առվով չեն կարող հոսել` նախկինների մասնակցության պատճառով։ Շարժման ղեկավարներին, մասնավորապես Բագրատ Սրբազանին հիասթափեցրել է Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքը, ով խոստացել է օգնել հնարավոր ամեն ինչով, սակայն քանի որ շարժումը չաճեց` ինքն էլ չի աջակցել: Սակայն ԲՀԿ-ականներն ամեն դեպքում ակտիվ մասնակցել են շարժման գրեթե բոլոր միջոցառումներին, խոսել, արտահայտվել։

Մեզ ասացին, որ հանդիպմանը քննարկվել են մի շարք այլ հարցեր եւս՝ շարժման սխալների, հետագա անելիքների վերաբերյալ։ Հատկապես շեշտը դրվել է առաջիկա անելիքների վրա։ Շարժումը թարմացնում է իր մարտավարությունը, ամեն ինչ կախված է երկրում տեղի ունեցող զարգացումներից: Եթե Փաշինյանն առաջիկայում շարժվի Ալիեւի օրակարգով, եւ ՀՀ Սահմանադրությունը փոխելու որոշում կայացնի՝ շարժումը նոր թափով, մեծ ուժով նորից դուրս կգա փողոց, կշարունակվեն անհնազանդության ակցիաներն ու տեղի կունենան հանրահավաքներ։ Եթե անկանխատեսելի զարգացումներ չլինեն, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կրկին կակտիվանա աշնանը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան